Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել

12:51 • 02.12.15

Չեռնոգորիան (Մոնտենեգրո) ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել։ Նման որոշում են կայացրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարները, տեղեկացնում է gazeta.ru-ն:


«Մենք շնորհավորում ենք Չեռնոգորիային: Սա շատ գեղեցիկ դաշինքի սկիզբն է»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը՝ Բրյուսելում կայացած հանդիպման ընթացքում:

 

Այդկերպ Չեռնոգորիան հնարավորություն է ստացել դառնալու ՆԱՏՕ-ի 29-րդ անդամը: Ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, դաշինքին երկրի անդամակցության գործընթացը կարող է ավարտվել 1.5 տարուց:

 

Նախկին Հարավսլավիայի պետություններից Խորվաթիան և Սլովենիան արդեն ՆԱՏՕ-ի անդամներ են: Անդամակցության հետագա ծրագրում են Մակեդոնիան և Բոսնիա և Հերցեգովինան:

Չեռնոգորիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հրավեր է ստացել