Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կապ ունեն ահաբեկչության սպառնալիքի հետ. Պեսկով

15:44 • 02.12.15

Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն աճող ահաբեկչական սպառնալիքներով են պայմանավորված և կանխարգելիչ բնույթ ունեն, տեղեկացնում է ТАСС-ը:

 

Այդ մասին Պեսկովն ասել է՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է Ռուսաստանը հայտարարում, որ պատժամիջոցներն իր դեմ չեն աշխատում, սակայն ինքն է տնտեսական սահմանափակումներ մտցնում:


«Շատ առումներով այդ միջոցառումները կապված են աճող ահաբեկչական սպառնալիքի հետ, ունեն նախազգուշական բնույթ՝ ահաբեկչական սպառնալիքի ֆոնին: Այդկերպ՝ դրանք տարբերվում են այն պատժամիջոցներից, որոնք կիրառվում են Ռուսաստանի նկատմամբ»,-ասել է Պեսկովը:

 

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր, որ Ռուսաստանի գործողությունները պատժամիջոցների հարցում հակասում են իր սեփական տեսակետին:

Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները կապ ունեն ահաբեկչության սպառնալիքի հետ. Պեսկով