Վլադիմիր Պուտինը դարձյալ կրճատել է իր աշխատավարձը

17:50 • 02.12.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է նվազեցնել իր աշխատավարձը. տեղեկացնում է vesti.ru-ն:


Դեկտեմբերի 2-ին նա ստորագրել է հրամանագիր՝ 10 տոկոսով կրճատելով նախագահի, վարչապետի և այլ պաշտոնյաների աշխատավարձերը:


Ավելի վաղ՝ փետրվարի 27-ին, նախագահի հրամանագրով 10 տոկոսով նվազեցվել էր բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ գլխավոր դատախազի, ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավարի աշխատավարձերը: Նվազեցումը կիրառվելու էր 2015-ի մարտից մինչև դեկտեմբերի 31-ը:


Այժմ նույն որոշումը երկարաձգվել է:

 

Վլադիմիր Պուտինը դարձյալ կրճատել է իր աշխատավարձը