Սատկի՛ր, տակա՛նք. Քսենիա Սոբչակը պատմել է իր հասցեին ուղղված սպառնալիքների մասին (տեսանյութ)
Հայտնի ռուս հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը НТВ հեռուստաալիքին տված անկեղծ հարցազրույցում պատմել է իր հասցեին ուղղված սպառնալիքների, գործած մեղքերի ու հայրենիքի հանդեպ տածած սիրո մասին:
Ինչպես նշում է ntv.ru-ն, դեկտեմբերի 5-ին հեռարձակվելիք «Նոր ռուսական սենսացիաներ» հաղորդման շրջանակում Սոբչակը պատմել է նաև, թե ովքեր և ինչպես են իրեն վիրավորում:
«Ես այնքան մեծ քանակությամբ «թշնամիներ» ունեմ, ովքեր իրենց կյանքի մեծագույն հաճույքն են համարում սոցկայքերում իմ հասցեին զզվելի բան գրելը: Հետո պարզվում է, որ նման բան գրողը` հիմնականում փակ էջով, ինչ- որ մեկի կողմից վարձված է։ Իսկ երբեմն էլ նման բաներ գրողները սովորական կանայք են, ովքեր սոցկայքերի իրենց անձնական էջերում կիսվում են ծաղիկների, մանուկների, բարության և երջանկության մասին ինչ- որ ասույթներով, բայց իմ էջում գրում են «Սատկի՛ր, տակա՛նք» և նմանատիպ դժոխային բաներ»,-պատմել է Սոբչակը:










