Իտալացին տրակտորով ստեղծել է Հիսուսի հսկայական պատկերը արտում

23:30 • 02.12.15

Իտալացի լանդշաֆտային դիզայներ Դարիո Գամբարինը արտում ստեղծել է  Հիսուս Քրիստոսի հսկայական պատկերը՝ օգտագործելով տրակտոր:

 

Fox News-ը հայտնում է, որ Քրիստոսի այս պատկերը զբաղեցնում է 24,000 ք/մ տարածք: Տրակտորից բացի կիրառվել է նաև գութան ու փոցխ, աչքերի հատվածում՝ սպիտակ սփրեյ ու բոլոնյա տիպի գործվածք:

 

Աշխատանքը ստացել է «Տառապյալ Քրիստոս» անվանումը: Նախկինում նույն արվեստագետը ստեղծել էր նաև Նելսոն Մանդելայի, Բարաք Օբամայի, Ջոն Քենեդու ու Հռոմի պապի հսկայական պատկերները:

 

 


 

 

Իտալացին տրակտորով ստեղծել է Հիսուսի հսկայական պատկերը արտում