Ուկրաինացիներն «ընդհանուր թշնամու դեմ պայքարին» և Թուրքիայի հետ համագործակցությանը նվիրված տեսահոլովակ են պատրաստել (տեսանյութ)
Ուկրաինացի կամավորները հերթական՝ արդեն 3-րդ տեսահոլովակն են պատրաստել թուրք-ուկրաինական համագործակցության մասին։ Համապատասխան հոլովակը հրապարակել է կամավոր Դավիդ Արախամիան, փոխանցում է Обозреватель-ը:
«Թուրքական օդուժի մասին տեսանյութը հայտնվել էր լավագույն 5-յակում Ուկրաինայում: Դիտումների քանակը գերազանցել է 1 մլն-ը»,- գրել է օգտատերը:
Նրա խոսքով` 3-րդ հոլովակը նվիրված է թուրք և ուկրաինացի ազգերի բարեկամությանն ու համագործակցությանը ոչ միայն ռազմական, այլև տնտեսական ոլորտում։
Կամավորը նշել է, որ խանութներում սկսել է ուշադրություն դարձնել թուրքական ծագմամբ ապրանքներին և ուկրաինականներից հետո նախապատվությունը տալ դրանց։
Տեսանյութը դիտել այստեղ։










