Քիմ Քարդաշյանը «ծեծվել» է` հանուն կանանց իրավունքների պաշտպանության (լուսանկարներ)
Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը համաձայնել է ընտանեկան բռնության «զոհ» դառնալ` մասնակցելով կանանց իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության վերաբերյալ հարցերին առնչվող նոր սոցիալական արշավին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, 34-ամյա աստղը, հմուտ դիմահարդարման շնորհիվ, ներկայացել է բազում կապտուկներով ու քերծվածքներով։ Բացի Քարդաշյանից՝ արշավին մասնակցել են նաև հայտնի մոդել Քենդալ Ջեները, դերասանուհիներ Անջելինա Ջոլին, Քրիստեն Սթյուարտը, Էմմա Ուոթսոնը, երգչուհի Մադոննան և այլ աստղեր:
Պարբերականը մանրամասնում է, որ սոցիալական արշավի նպատակն է ստիպել կանանց չլռել ու չհանդուրժել ընտանիքում իրենց նկատմամբ կիրառվող բռնությունը։


















