10.900.000 դոլար. Ֆարել Ուիլյամսը վաճառքի է հանել շքեղ առանձնատունը (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի ռեփեր և r'n'b կատարող Ֆարել Ուիլյամսը 10.9մլն դոլարով վաճառքի է հանել Մայամիում գտնվող իր շքեղ առանձնատունը, որը երաժիշտը 2007թ. ձեռք էր բերել 12.5 մլն դոլարով:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, երկհարկանի առանձնատունն ունի 5 ննջարան, 6 լոգասենյակ, գերընդարձակ հյուրասենյակ, որի հսկայական պատուհաններից աննկարագրելի գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Ատլանտյան օվկիանոսը:
Պարբերականը հավելում է, որ 42-ամյա Ուիլյամսի առանձնատունը կողքերից պատված է հատակից մինչ առաստաղ ձգվող պատուհաններով, ինչի շնորհիվ տպավորություն է ստեղծվում, թե տունը թափանցիկ է։



'






























