Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

13:27 • 03.12.15

 

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 26-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։


Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։

 

Իտալիայում Հայաստանի դեսպանությանը և Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը և իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության և մարդու իրավունքների պաշտպանության:

 

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը