2015թ. ամենատպավորիչ ֆոտոնախագծերը` ըստ AdMe.Ru-ի (լուսանկարներ)

09:05 • 03.12.15

2015թ. ընթացքում AdMe.Ru կայքը հրապարակել է բազմաթիվ գեղեցիկ ու ինքնատիպ ֆոտոնախագծեր, որոնցից շատերն առանձնահատուկ են տպավորել ընթերցողներին։ Ուստի՝ կայքը որոշել է ամփոփել անցնող տարին` ևս մեկ անգամ վերհիշելով 2015թ. ամենատպավորիչ ֆոտոնախագծերից մի քանիսը.

 

Ահա, թե ինչպիսին է իրական ընտանեկան կյանքը 

Լուսանկարիչ Դենիել Գյունտերը որոշել է բացահայտել ընտանեկան կյանքի ու առօրյայի բոլոր թերությունները:

 


«Վարպետն ու Մարգարիտան»

Միխայիլ Բուլգակովի անմահ ստեղծագործությունը շարունակում է առ այսօր հետաքրքրել ոչ միայն ընթերցասերներին, այլև` լուսանկարիչներին։

 


Սպասում


Այս ֆոտոշարքի հերոսները փոքրիկի լույս աշխարհ գալու սպասման մեջ գտնվող կանայք ու նրանց ընտանիքների անդամներն են:

 

Կյանքի առաջին օրը


Լուսանկարչուհի Ջենի Լյուիսը ներկայացրել է անծանոթ աշխարհ եկած նորածիններին` կյանքի առաջին 24 ժամվա ընթացքում։

 

Ինչ են ուտում սովորական մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում 

Ամերիկացի Փիթեր Մենզելը ճանապարհորդում է աշխարհով մեկ ու ուսումնասիրում, թե ինչ են ուտում մոլորակի տարբեր անկյուններում բնակվող սովորական մարդիկ։

 

«Գեղեցկության ատլաս»


Ռումինացի լուսանկարչուհի Միհայելա Նորոկը 2 տարվա ընթացքում ճամփորդել է աշխարհի 37 երկրով ու ստեղծել «Գեղեցկության ատլաս» ուշագրավ ֆոտոշարքը, որում ներկայացված են տարբեր ազգերի գեղեցիկ կանայք:

 

«Արծաթե հայացք»


Իտալացի լուսանկարիչ Գուիդո Արջենտինին իր «արծաթապատ» աշխատանքներում փորձել է լավագույնս ներկայացնել կանացի մարմնի բոլոր գրավչությունները։

 


Վերածնունդը` ավտոմեխանիկների աչքերով


Ամերիկացի լուսանկարիչ Ֆրեդի Ֆաբրիսը գտնվել է անչափ ինքնատիպ` որոշելով վերստեղծել Վերածննդի դարաշրջանի հանրահայտ կտավները՝ ավտոմեխանիկների մասնակցությամբ:

 

2015թ. ամենատպավորիչ ֆոտոնախագծերը` ըստ AdMe.Ru-ի (լուսանկարներ)