Կամբոջայում 270 մարդու ՄԻԱՎ-ով վարակած բժիշկը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել

15:26 • 03.12.15

Կամբոջայում դատարանը 25 տարվա ազատազրկման է դատապարտել 55-ամյա մի բժշկի, ով ՄԻԱՎ-ով է վարակել 200-ից ավելի մարդու։

 

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, առանց համապատասխան արտոնագրի աշխատող բժշկին սպառնում էր ցմահ ազատազրկում, սակայն նրա փաստաբանին հաջողվել է իր պաշտպանյալի համար ստանալ 25 տարվա ազատազրկում։

 

Փաստաբանի խոսքով՝ բժիշկը շարունակում է պնդել, որ ինքն անմեղ է, և եթե վերջինս որոշի  բողոքարկել դատավճիռը, ինքը կշարունակի պաշտպանել բժշկի շահերը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Կամբոջայի հյուսիս-արևմտյան հատվածի գյուղական բնակավայրերում աշխատող բժիշկը խոստովանել է, որ կրկնակի օգտագործման է ենթարկել ներարկիչները, սակայն հերքել է, թե դա արել է վարակը միտումնավոր տարածելու ցանկությունից դրդված:

 

Ընդհանուր առմամբ, բժշկի գործողությունների հետևանքով ՄԻԱՎ-ով վարակվել է 270 մարդ, 10-ը մահացել են։


 

Կամբոջայում 270 մարդու ՄԻԱՎ-ով վարակած բժիշկը 25 տարվա ազատազրկման է դատապարտվել