«Նամակ սուլթանին». կազակ ռեփերները երգ են թողարկել ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին (տեսանյութ)
«Ատամանյան պալատ» խումբը, որն իր արվեստը բնորոշում է որպես կազակյան ռեփ, Ռուսաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին «Նամակ սուլթանին» խորագրով երգ է թողարկել:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru-ն` ռոստովյան ռեփ խմբի առաջնորդ Մաքսիմ Իլյինովի խոսքով` երգի միտքը հանկարծակի է ծագել, երբ կազակներով հավաքվել և հիշել են Սիրիայում զոհված իրենց համագյուղացուն (խոսքը Թուրքիայի կողմից խոցված Սու-24 ինքնաթիռի օդաչուի մասին է):
Երգի համար երաժիշտներն ընտրել են Ойся, ты ойся, ты меня не бойся ստեղծագործության մեղեդին: Մի քանի օրում YouTube-ում տեսանյութը մոտ 35 000 դիտում է ունեցել:










