Ավստրալիան և Նոր Զելանդիան թույլ չեն տվել Քրիս Բրաունին համերգ տալ իրենց երկրներում

12:32 • 03.12.15

Ամերիկացի հայտնի r'n'b կատարող Քրիս Բրաունը ստիպված է եղել չեղարկել Ավստրալիայում և Նոր Զելանդիայում կայանալիք համերգային շրջագայությունները, քանի որ այդ երկրներ այցելելու համար համապատասխան այցագիր չի ստացել:

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, այդ երկրների միգրացիոն ծառայությունները կտրականապես հրաժարվել են երգչին վիզա տրամադրել` պատճառաբանելով նրա դատվածության փաստն ու, ընդհանուր առմամբ, վատ համբավը:

 

Այնուհանդերձ, Բրաունը շնորհակալություն է հայտնել բոլոր երկրպագուներին, ովքեր արդեն գնել էին տոմսերը, և հույս հայտնել, որ մոտ ապագայում կկարողանա համերգներով հանդես գալ տվյալ երկրներում:

 

Ավստրալիան և Նոր Զելանդիան թույլ չեն տվել Քրիս Բրաունին համերգ տալ իրենց երկրներում