Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանը 110 շահառուների տրամադրել է դրամական աջակցություն

18:36 • 03.12.15

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, հաշմանդամություն ունեցող մարդկանց միջազգային օրվա` դեկտեմբերի 3-ի առիթով, Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը հերթական անգամ այցելել է Հայաստանի կույրերի, ինչպես նաև Հայաստանի խուլերի միավորումներ և Երևանի քաղաքապետի կողմից առավել կարիքավոր 110 շահառուների տրամադրել   դրամական աջակցություն:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ քաղաքապետարանը 110 շահառուների տրամադրել է դրամական աջակցություն