Ֆինլանդիայի հեռուստատեսությամբ լուրերը ներգաղթյալների համար կթողարկվեն պարզեցված ֆիններենով
Ֆինլանդիայի Yle հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտարարել է հեռուստատեսային լուրերը պարզեցված ֆիններով թողարկելու մասին:
Հեռուստաընկերության կայքում հաղորդվում է, որ տվյալ ձևաչափով լուրերի առաջին թողարկումը եթեր դուրս կգա դեկտեմբերի 7-ին:
Ինչպես նշվում է` մինչ այս լուրերը պարզեցված ֆիններենով հեռարձակվում էին ռադիոյով և համացանցում: Նմանօրինակ լուրերի թողարկում ընկերությունն սկսել է 1992 թվականից:
Ավելի վաղ հաղորդվում էր նաև, որ Ֆինլանդիայում բնակիչներին կոչ են անում պարզեցված ֆիններենով խոսել ներգաղթյալների պատճառով:










