Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձինք կապկպել և թալանել են 70-ամյա ամուսիններին

18:18 • 03.12.15

Գյումրիում տեղի է ունեցել ավազակային հարձակում. դեկտեմբերի 3-ի առավոտյան հարձակման են ենթարկվել Ղուկասյան փողոցի 37 տան բնակիչները:

Որոշ տեղեկությունների համաձայն` դիմակավորված անձինք մտել են Կարապետ և Արփիկ Բեզերյան ամուսիններին պատկանող սեփական տուն, կապկպել ու ահաբեկելով 70-ամյա ամուսիններին պահանջել գումար, ստանալով գումարը՝ փախուստի դիմել դեպքի վայրից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս պահին Շիրակի մարզի քննչական վարչության աշխատակիցների կողմից իրականացվում է դեպքի վայրի զննություն և հարցաքննություն:

 


 

Ավազակային հարձակում Գյումրիում. դիմակավորված անձինք կապկպել և թալանել են 70-ամյա ամուսիններին