Բրազիլիայի նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց է սկսվել
Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի նկատմամբ իմպիչմենտի գործընթաց է սկսվել, ինչի մասին հայտնել է երկրի Կոնգրեսի ստորին պալատի ղեկավար Էդուարդու Կունյան։
Ինչպես նշում է vz.ru-ն, Կունյան ասել է, որ «նախագահի նկատմամբ իմպիչմենտի գործընթացի մեկնարկ տալն իր համար խիստ տհաճ երևույթ է, որի համար ինքը շատ է ափսոսում»:
Մինչդեռ ինքը` Ռուսեֆը, այս կապակցությամբ նշել է, որ «միանգամայն հանգիստ է, քանի որ իր նկատմամբ իմպիչմենտ սկսելու համար որևէ հիմքեր չկան»։
Աղբյուրը մանրամասնում է, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Բրազիլիայի ընդդիմադիր կուսակցությունները Կոնգրես են ներկայացրել նախագահի հրաժարականի և նրա կողմից հարկային օրենսդրության խախտման, ինչպես նաև 2014թ. իր վերընտրման նպատակով պետբյուջեից ֆինանսական միջոցների օգտագործման վերաբերյալ հետաքննություն սկսելու պահանջը:
Ի պատասխան այս ամենին` նախագահն ընդդիմության գործողությունները որակել է որպես «անամոթություն»` ընդգծելով, որ նրանք ցանկանում են իրեն ժամանակից շուտ հեռացնել երկրի ղեկավարի պաշտոնից` դրա համար առաջ քաշելով «արհեստածին փաստեր»։










