Լևոն Զուրաբյանը այցելել է Ազատության հրապարակում «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանին

15:09 • 03.12.15

 

Դեկտեմբերի 2-3-ի գիշերը «Ոչ»-ի  համատեղ շտաբի պետ Լևոն Զուրաբյանը այցելել է Ազատության հրապարակում «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանին։ Այցելության ընթացքում քննարկվել են ընդդիմության համատեղ գործողությունների հետ կապված որոշակի հարցեր։
 

Այս մասին տեղեկացնում է himnadir.am կայքը։
 

Հանդիպմանը մասնակցել են նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի Քաղխորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը և «Ոչ»-ի համատեղ շտաբի անդամ Սամվել Աբրահամյանը:

Լևոն Զուրաբյանը այցելել է Ազատության հրապարակում «Ընդդիմության միասնական շտաբ»-ի պետ Ժիրայր Սեֆիլյանին