Մամեդյարովը Բելգրադում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը Բելգրադում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակներում երեկ հանդիպել է Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ:
Ինչպես հայտնում է ԱՊԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակվել բանակցային գործընթացի ներկայիս վիճակի, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մինսկի խմբի համանախագահների միջնորդության, խմբի գործունեության առաջիկա ծրագրերի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ։
Էլմար Մամեդյարովը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերն ավելացնելու կարևորությունը:










