Մերկելին պարգևատրել են հուդայականության հարցում ունեցած ավանդի համար

14:45 • 03.12.15

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին հանդիսավոր կերպով շնորհվել է Աբրահամ Գեյգերի անվան մրցանակ` հուդայականության հարցում ունեցած ավանդի համար։

 

«Նա հանդիսանում է ժամանակակից հասարակության մեջ կրոնի ազատության երաշխավորը: Եվրոպայում և Գերմանիայում հակասեմական տրամադրությունների աճի ֆոնին նրա կողմից ցուցաբերված կայուն աջակցությունը վստահության հիմք է հանդիսանում հրեական հասարակության հանդեպ»,- մեջբերում է korrespondent.net-ը ժյուրիի խոսքերը:

 

Սրան ի պատասխան կանցլերը շնորհակալություն է հայտնել մրցանակի համար ու ասել, որ շատ լուրջ է վերաբերվում Գերմանիայում հրեական համայնքի առաջ ծառացած բոլոր խնդիրներին:

 

«Հակասեմականության հիման վրա իրականացված ցանկացած հանցագործության դեմ պայքարն իրականացվելու է իրավական բոլոր մեխանիզմների կիրառմամբ»,- նշել է Մերկելը:
 

 

Մերկելին պարգևատրել են հուդայականության հարցում ունեցած ավանդի համար