Մոսկվայում ադրբեջանցիներից կազմված ավազակախումբ է ձերբակալվել (լուսանկարներ)

11:05 • 03.12.15

ՌԴ ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Մոսկվայի Մարյինո շրջանում ձերբակալել են էթնիկ կազմակերպված հանցավոր խմբավորման անդամների, հայտնում է ՌԴ Ներքին գործերի նախարարության կայքը:

 

Ըստ նախնական տեղեկության` հանցագործները մասնագիտացել են մարդկանց առևանգման, դրամաշորթության և ավազակային հարձակումների վրա, գրում է kp.ru-ն։

 

Վերջին դեպքերից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել այս տարվա նոյեմբերին, կասկածյալները, սպառնալով զենքով, արգելափակել են «Գազել» մեքենան, որում եղել է անհատ ձեռներեց՝ վարորդի հետ: Դանակով վնասներ հասցնելով վարորդի ոտքին` հանցագործները տարել են ավելի քան 1 մլն ռուբլի և թաքնվել դեպքի վայրից:

 

Օպերատիվ գործողությունների արդյունքում խմբավորման անդամներին ձերբակալել են սրճարաններից մեկում: Ձերբակալվածների թվում են 26-37 տարեկան Ադրբեջանի քաղաքացիներ։ Նրանցից առգրավվել է զենքը, որը կիրառվել է հանցագործության պահին։


 

ОПЕРАТИВНАЯ СЪЕМКА

Մոսկվայում ադրբեջանցիներից կազմված ավազակախումբ է ձերբակալվել (լուսանկարներ)