Կալիֆորնիայում հրաձգությունից հետո Օբաման խոսել է զենքի շրջանառությունը խստացնելու անհրաժեշտության մասին
ԱՄՆ Կալիֆորնիայի Սան Բերնարդինոյում տեղի ունեցած հրաձգության մասին տեղյակ է պահվել նախագահ Բարաք Օբամային, հայտնում է Вести-ն։
Տեղի ունեցածով պայմանավորված՝ նա օրենսդիրներին կոչ է արել միջոցներ ձեռնարկել զենքի շրջանառությունը սահմանափակելու համար:
«Մենք դեռ չգիտենք, թե ինչ դրդապատճառներ են ունեցել կրակողները, սակայն գիտենք, որ կան քայլեր, որոնք կարող ենք ձեռնարկել՝ ամերիկացիների կյանքն առավել անվտանգ դարձնելու համար»,-ասել է նա։
Հիշեցնենք, որ հրաձգության հետևանքով վերջին տվյալներով զոհվել է 14 մարդ, տուժել է 17-ը:
Ոստիկանության տվյալներով՝ հարձակվողները մի քանիսն են եղել: Նրանք ներխուժել են սահմանափակ հնարավորություններով մարդկանց խնամքի կենտրոն ու կրակ բացել ինքնաձիգից:
Հարձակման դրդապատճառները հայտնի չեն: Որոշ տվյալներով՝ խոսքն անձնական հակասության մասին է, սակայն չի բացառվում նաև ահաբեկչության վարկածը:










