Հայտնի է դարձել` որքան է արժեցել Փարիզի ահաբեկչությունը
Նոյեմբերի 13-ին Փարիզում ահաբեկչությունների շարքի կազմակերպումը ահաբեկիչներին 30 հազար եվրո է արժեցել:
«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ` Փարիզի ահաբեկչությունների արժեքի մասին նման թիվ է հնչեցրել Ֆրանսիայի ֆինանսների նախարարությունը: Հայտնի է դարձել նաև, որ ահաբեկիչները այդ գումարը «հավաքել են շատ փոքր գումարներով», այդ թվում էքսպրես-վճարման քարտով, ինչն էլ հենց դժվար է եղել ֆիքսել:










