Իսպանիայում ձերբակալել են 10 տարի ուրիշների նամակները «յուրացրած» փոստատարին

12:37 • 03.12.15

Իսպանիայի իրավապահները ձերբակալել են 42-ամյա փոստատարի, ով 10 տարի շարունակ գողացել է ուրիշներին հասցեագրված հազարավոր նամակներ։ Ինչպես նշում է euromag.ru-ն, գողությունները տեղի են ունեցել 2004-2014թթ. ընկած ժամանակահատվածում:

 

Իրավապահները տղամարդու տան խուզարկության արդյունքում հայտնաբերել են 3.200 նամակ, որից 1.000-ն ուղարկվել է Վալենսիայի քաղաքային իշխանությունների կողմից։ Մնացած նամակներն իրենցից ներկայացնում են դատական ծանուցումներ, կոմունալ վարձերի հաշիվներ, բանկային և անձնական նամակներ, ինչպես նաև ամսագրեր:

 

Աղբյուրը հավելում է, որ 2014թ. աշխատանքից հեռացված փոստատարի գործողությունների դրդապատճառն անհայտ է։

 

Իսպանիայում ձերբակալել են 10 տարի ուրիշների նամակները «յուրացրած» փոստատարին