Foreign Policy-ն Պուտինին ներառել է «գլոբալ մտածողների» ցանկում
Ամերիկյան հեղինակավոր Foreign Policy հանդեսը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ներառել է «100 առաջատար գլոբալ մտածողների» ցանկում` ՌԴ ղեկավարին բնութագրելով որպես «որոշում կայացնող» (decision maker):
Ինչպես նշում է vz.ru-ն, Պուտինի անձի ներառումն այս ցանկում նախևառաջ պայմանավորված է նրա հրահանգով Սիրիայի տարածքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ ռուսական օդուժի սկսած լայնածավալ օպերացիայի մեկնարկով։
FP-ի բնորոշմամբ՝ «դա, իհարկե, զգալի բարձրացրեց Պուտինի վարկանիշը, բայց` բացասական առումով»։ Պուտինի մասով հեղինակավոր հանդեսը նշում է նաև, որ «նա ստանձնել է խաղաղարարի դերը, որն արտահայտվում է ռմբակոծումների միջոցով»:
Աղբյուրը մանրամասնում է, որ «գլոբալ մտածողների» ցանկը Foreign Policy-ի կողմից ներկայացվում է արդեն 7-րդ տարին անընդմեջ:










