Սիրիայում ռուս զինծառայողները կռվում են հանուն Ռուսաստանի. Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր այսօրվա ուղերձում անդրադարձել է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ ռուս զինծառայողներն այժմ Սիրիայում ահաբեկչության դեմ կռվում են նախևառաջ հանուն Ռուսաստանի:
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ հատուկ ծառայություններին հաջողվել է Ռուսաստանից դուրս հանել համարյա բոլոր ահաբեկիչներին։
ՌԴ նախագահն իր ելույթն սկսել է ահաբեկչության դեմ պայքարող ռուս զինծառայողներին շնորհակալություն հայտնելով ու նշել, որ դահլիճում են Սիրիայում զոհված զինծառայողների հարազատները: Պուտինի խնդրանքով՝ հավաքվածները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:










