Թուրքիայի արևելքում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
09:06 • 03.12.15
Ներկայիս Թուրքիայի Բինգյոլ նահանգի տարածքում 5.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է РИА Новости-ն` հղում անելով ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությանը:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23:27-ին: Հիպոկենտրոնը գտնվել է 6.3 կմ խորության վրա։
Զոհերի և փլուզումների մասին տեղեկություններ չկան:
Placeholder










