Հռոմում ցույց է անցկացվել ընդդեմ թուրքական իշխանությունների գործողությունների

08:52 • 03.12.15

Տասնյակ երիտասարդներ դուրս են եկել Իտալիայի մայրաքաղաքի փողոցներ, որպեսզի իրենց վերաբերմունքը հայտնեն Անկարայի վարած քաղաքականության դեմ, հայտնում է НТВ-ն:

 

Թուրքական իշխանությունների գործողությունների դեմ անցկացվող բողոքի ակցիան կայացել է Հռոմում Իտալիայի Rai պետական հեռուստառադիոընկերության շտաբ-բնակարանի առջև:

 

«Սոցիալական շարժում» և «Երիտասարդության ճակատ» հասարակական կազմակերպությունների կազմակերպած ցույցին մասնակցել է մոտ 150 մարդ: Երիտասարդները քննադատել են ԶԼՄ-ներին, որոնք տեղեկություն են տարածում «Իսլամական պետություն» խմբավորման մասին, որը չի համապատասխանում իրականությանը: Ակցիայի մասնակիցների խոսքով` մամուլն «իտալացիներին հեքիաթ է պատմում ժամանակակից Թուրքիայի մասին` թաքցնելով կամ նվազեցնելով կառավարության վերջին վայրագություններն Անկարայում»:

 

«Վայրագությունների» շարքում ակտիվիստները նշել են ընդդիմադիր լրագրողների ձերբակալությունները Թուրքիայում, ցույցի ընթացքում տեղի ունեցած ահաբեկչությունը և ռուսական կործանիչ խոցելը։
 

Հռոմում ցույց է անցկացվել ընդդեմ թուրքական իշխանությունների գործողությունների