Կալիֆոռնիայի հրաձգության կասկածյալների տանը 12 ինքնաշեն ռումբ է հայտնաբերվել
Ամերիկյան ոստիկանությունը 12 ինքնաշեն ռումբ է հայտնաբերել Կալիֆոռնիայի Սան Բերնարդինո քաղաքում գտնվող սահմանափակ հնարավորություններով մարդկանց կենտրոնում հրաձգության կազմակերպման գործով կասկածյալների տանը:
Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով The Washington Post-ին, 12 ինքնաշեն պայթուցիկները պատրաստվել են խողովակների հիման վրա: Հայտնաբերվել են նաև պայթուցիկի պատրաստման համար անհրաժեշտ այլ նյութեր և մի քանի հազար փամփուշտ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կալիֆոռնիայի հրաձգության կասկածյալը կարող է կապ ունենալ արմատական իսլամիստների հետ:
Վերջին տվյալների համաձայն` 14 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել:










