Երգչուհի Սիան պատմել է` ինչու է դեմքը միշտ թաքցնում (տեսանյութ)

13:53 • 03.12.15

Ավստրալացի հայտնի երգչուհի Սիան ամերիկացի հեռուստահաղորդավարուհի Էլեն Դեջեներեսի հաղորդման շրջանակում բացատրել է իր տարօրինակ պահվածքը` մասնավորապես այն, թե  ինչու է մշտապես դեմքը ծածկում կեղծամի տակ:

 

Ինչպես նշում է elle.ru-ն, երգչուհու խոսքով՝ հանդիսավոր արարողությունների, միջոցառումների ու համերգների ժամանակ ինքը թաքցնում է դեմքը, որպեսզի առօրյայում անճանաչելի լինի մարդկանց համար ու կարողանա հանգիստ քայլել փողոցներով ու հասարակական այլ վայրերով:

 

Սակայն աղբյուրը նկատում է, որ երգչուհու «չքողարկված» լուսանկարները կարելի է հեշտությամբ գտնել համացանցում, ուստի Սիայի` մարդկանցից դեմքը ծածկելու սովորությունը նաև հաջողված «փիառ» քայլ է:

 

Տեսանյութը դիտել այստեղ։

 

Сиа на шоу Эллен Дедженерес

Сиа

Сиа

 

Երգչուհի Սիան պատմել է` ինչու է դեմքը միշտ թաքցնում (տեսանյութ)