Տեխասի իշխանությունները դատարանի միջոցով ցանկանում են արգելել սիրիացի փախստականների մուտքը նահանգ
ԱՄՆ Տեխաս նահանգի սոցիալական ծառայությունների և առողջապահության վարչությունը դատական հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային կառավարության դեմ` պահանջելով արգելել սիրիացի փախստականների տեղակայումը նահանգի տարածքում, գրում է Комсомольская правда-ն:
Դատական հայցի հեղինակի կարծիքով` ամերիկյան իշխանությունները, նախևառաջ` Պետդեպը, խախտել են օրենսդրությամբ հաստատված պարտավորությունը` խորհրդատվություններ անցկացնել տեխասյան իշխանությունների հետ փախստականների տեղակայման որոշումն ընդունելուց առաջ:
Ավելի վաղ Տեխասի իշխանությունները հայտնել էին, որ չեն ֆինանսավորի հասարակական կազմակերպություններին, եթե նրանք խախտեն նահանգապետ Գրեգ Էբոթի արգելքը սիրիացի փախստականների ընդունման վերաբերյալ։ Սակայն «Օգնության միջազգային կոմիտե» կազմակերպությունը, այնուամենայնիվ, հայտարարել է մոտ ժամանակում նահանգի տարածքում առնվազն 2 սիրիացի ընտանիք ընդունելու պլանների մասին:










