Ամերիկացի լրագրողը Թրամփի ելույթներից բանաստեղծական ժողովածու է պատրաստել
Ամերիկացի լրագրող Հարթ Սիլին ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի մտքերից բանաստեղծական ժողովածու է պատրաստել. գրում է The Washington Post-ը։
Հարթ Սիլին հավաքել է նրա հրապարակային ելույթների, Twitter-ում գրառումների ու հարցազրույցների նյութերը, որոնք կարող են հնչել որպես բանաստեղծություններ։
Պարբերականի տվյալներով՝ 224 էջից բաղկացած գիրքը հրատարակվելու է դեկտեմբերի 15-ին:
Նշվում է, որ հեղինակն առաջին անգամը չէ, որ նման ժողովածու է հրատարակում: Հինգ տարի առաջ նա հրատարակել է պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդի «պոեզիան»։










