«Թուրքական հոսք» գազային նախագծի աշխատանքները կասեցվել են
«Թուրքական հոսք» գազային նախագծի շուրջ աշխատանքները կասեցվել են։ Այդ մասին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, նախագծի իրականացման վերաբերյալ միջկառավարական բանակցությունները թուրքական կողմի հետ չեն շարունակվում: Ավելի վաղ Տնտեսական զարգացման նախարարությունը հերքել էր բանակցությունների դադարեցման մասին լուրերը։
Միևնույն ժամանակ, ռուսական գազի մատակարարումն արգելքի տակ չէ և իրականացվելու է համաձայն պայմանագրի:
Դեկտեմբերի 1-ին ՌԴ կառավարության կայքում հրապարակվել էին Թուրքիայի դեմ պատժամիջոցները: Դրանցում թվարկված էին թուրքական այն ապրանքները, որոնց ներմուծումը ՌԴ արգելվելու է 2016 թվականի հունվարի 1-ից։
Գազային և ատոմային համատեղ նախագծերը փաստաթղթում չեն հրապարակվում:










