ԱՄՆ-ի իշխանությունները չեն բացառում, որ Կալիֆորնիայի գնդակահարությունն ահաբեկչություն է եղել

08:48 • 03.12.15

ԱՄՆ-ի իշխանությունները չեն բացառում Սան Բերնարդինոյում տեղի ունեցած միջադեպում ահաբեկչական հետքը, հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։

 

«Կա հավանականություն, որ դա ահաբեկչություն է եղել, սակայն այս պահին մենք դա չգիտենք»,- ասել է աղբյուրը:


Նրա խոսքով` կան մի քանի պոտենցիալ տվյալներ, որոնք մատնանշում են կապն ահաբեկչության հետ: Միգուցե դա այդպես է, միգուցե` ոչ, նշել է պաշտոնյան:

 

Իր հերթին, տեղի ոստիկանության ներկայացուցիչը նշել է, որ իրավապահ մարմինները զննում են Inland կենտրոնի շենքը, որտեղ տեղի են ունեցել կրակոցները, փոխանցում է РИА Новости-ն։ Նրանք 2 սարքավորում են հայտնաբերել, որոնցից մեկը կարող է պայթուցիկ լինել։ Վերջին տվյալների համաձայն` կրակոցների հետևանքով մահացել է 14 և վիրավորվել 17 մարդ:

 

Հաղորդվում է նաև, որ կասկածյալներից 2-ը ձերբակալվել են: Նրանք սպանվել են սև մեքենայում, որում թաքնվել են: Սպանվածներից մեկը տղամարդ է եղել, մյուսը` կին: Նրանք զինված են եղել: Ոստիկանները տեսել են 3-րդ անձին, որը փախչելիս է եղել:

 

Ոստիկանները հայտնել են նաև, որ դեռ հայտնի չէ պատահածի պատճառը: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ողբերգությունը, հնարավոր է, սկսվել է երեկույթի ժամանակ առաջացած վեճի հետևանքով:
Կրակոցները հնչել են Inland կենտրոնում, որը զբաղվում է մտավոր խանգարումներով տառապող մարդկանց օգնություն տրամադրելով:
 

ԱՄՆ-ի իշխանությունները չեն բացառում, որ Կալիֆորնիայի գնդակահարությունն ահաբեկչություն է եղել