Բարբարա Սթրեյզանդը ֆիլմ կնկարահանի Եկատերինա 2-րդի մասին
Ամերիկյան հայտնի դերասանուհի, երգչուհի Բարբարա Սթրեյզանդը պատրաստվում է սեփական ուժերը կրկին փորձել ռեժիսորական գործում ու նոր ֆիլմ նկարահանել ռուս կայսրուհի Եկատերինա Մեծի մասին։
Ինչպես հայտնում է gazeta.ru-ն, ֆիլմում գործողությունները ծավալվում են երիտասարդ Եկատերինայի շուրջ, որն իշխանությունն իր ձեռքն է առնում երկիրը կառավարել չկարողացող ամուսնու օրոք:
Աղբյուրը մանրամասնում է, որ տվյալ ֆիլմը Սթրեյզանդի համար կլինի 4-րդը, որտեղ նա հանդես է գալիս ռեժիսորի դերում: Ֆիլմի պրոդյուսերը կլինի Ջիլ Նեթերը:










