Կալիֆորնիայում հրաձգության համար կասկածվողը կապ է ունեցել ծայրահեղականների հետ

08:55 • 04.12.15

Կալիֆորնիայում հրաձգության համար կասկածվողներից մեկը` Սայեդ Ռիզվան Ֆարուքը, օգտագործել է սոցիալական կայքերը ՀԴԲ-ի հսկողության տակ գտնվող ծայրահեղականների հետ կապ պահելու համար, փոխանցում է РИА Новости-ն:

 

Հատուկ ծառայությունների ներկայացուցչի խոսքով` ներկայում քննիչները փորձում են պարզել` արդյոք Ֆարուքը կապ է ունեցել արտասահմանյան ահաբեկչական կազմակերպությունների հետ:

 

Հիշեցնենք, որ 2 զինված անձինք չորեքշաբթի ներխուժել էին Սան Բերնարդինո քաղաքում գրասենյակային շենքերից մեկն ու կրակ բացել հրազենից: Մահացել է 14 մարդ, 21-ը ստացել են վնասվածքներ:
 

Ոստիկանությունը չեզոքացրել է 2 կասկածյալներին դեպքի վայրից թաքնվելուց մի քանի ժամ անց։

 

Կալիֆորնիայում հրաձգության համար կասկածվողը կապ է ունեցել ծայրահեղականների հետ