Նույնիսկ հարսանիքը չօգնեց ինձ հաղթահարել բացասական հույզերը. Անջելինա Ջոլին անկեղծ խոստովանություն է արել
Ասում են, որ կյանքում ամեն ինչ ունենալ հնարավոր չէ, սակայն հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին ամբողջ կյանքում, կարծես, հերքում է այդ աքսիոման: Նա մեծացել է հարուստ դերասանական ընտանիքում, նա աշխարհի ամենագեղեցիկ դերասանուհիներից մեկն է, երջանիկ մայր և սիրելի կին: Նա զբաղվում է բարեգործությամբ, ռեժիսուրայով և երբեք էլ ֆինանսական խնդիրներ չի ունեցել:
Սակայն բրիտանական The Observer թերթին տված հարցազրույցում Բրեդ Փիթի կինը խոստովանել է, որ խորապես դժբախտ է։ Իսկ վերջին 2 տարիներին` առավել ևս: Այն ժամանակից ի վեր, ինչ իմացել է, որ իրեն սպառնում է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղը...
«Վիրահատություններն անհավանական ծանր որոշում էին, չէ՞ որ ես ցանկանում էի ևս 2 երեխա ունենալ ինքնուրույն, բացի որդեգրելուց: Ես հիշեցի առաջին վիրահատությունը, որի միջով անցել էի, կրկին վախ ու անվստահություն զգացի, որոնք թաքնված էին իմ խորքում այս 2 տարիների ընթացքում: Նույնիսկ հարսանիքը չօգնեց ինձ հաղթահարել բացասական հույզերը»,- անկեղծորեն խոստովանել է դերասանուհին:
Ջոլիի խոսքով` ամուսնու և երեխաների անդադար աջակցությունն օգնել է իրեն չընկնել անդունդը: Նոր ֆիլմում, որում ամուսինները միասին են նկարահանվել, իրենք շատ բանի միջով են անցել, և այժմ դերասանուհին նշել է, որ իրեն հանգիստ է զգում:










