Մոսկվայում կայացել է Աննա Մելիքյանի «Սիրո մասին» ֆիլմի պրեմիերան (լուսանկարներ)
«Կինոտավր» 26-րդ կինոփառատոնի դափնեկիր «Սիրո մասին» ֆիլմը կես տարի անց վերջապես ներկայացվել է մոսկովյան հանրությանը։
Հավերժ թեմա, ընկալման համար պարզ միջոց և նախանձելի դերասանական կազմ` Աննա Մելիքյանը հաստատում է երկրի գլխավոր կին ռեժիսորի կոչումը, գրում է buro247.ru-ն:
Իր ելույթում ռեժիսորը նշել է, որ ֆիլմի մոտիվներով ստեղծվել է ծանոթությունների կայք, և այդ ցանցի միջոցով միմյանց գտած 50 զույգերի համար ֆիլմի պրեմիերան առաջին ժամադրության վայրն է։
Շատերը համակարծիք են, որ ֆիլմի հանդեպ նման ուշադրությունը կապված է ոչ միայն «Կինոտավր»-ում առաջին մրցանակը ստանալու, այլև աստղային դերասանական կազմի հետ` Ռենատա Լիտվինովա, Վլադիմիր Մաշկով, Յուրի Կոլոկոլնիկով, Եվգենի Ցիգանով, Միխայիլ Եֆրեմով, Ռավշանա Կուրկովա և շատ ուրիշներ։
Ֆիլմն ուշագրավ է նաև նրանով, որ իր ձևաչափով անսովոր է հայրենական կինեմատոգրաֆի համար և, իհարկե, գրավիչ է թեման` սերը:


































