Օբաման վառել է Սպիտակ տան մոտ գտնվող այգու տոնածառի լույսերը (լուսանկարներ, տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցել է Սպիտակ տան մոտ գտնվող այգու տոնածառի լույսերը վառելու ավանդական արարողությանը, փոխանցում է РИА Новости-ն։
Պետության ղեկավարը կնոջ և դուստրերի հետ սկսել է հետհաշվարկը, որից հետո բարձր եղևնին զարդարվել է վառ լույսերով: Այնուհետև Օբաման շնորհավորել է բոլոր հավաքվածներին գալիք Սուրբ Ծննդյան տոնի կապակցությամբ, որն ԱՄՆ-ում նշվում է դեկտեմբերի 25-ին:
Գեղեցիկ արարողությունը, որն անցկացվել է արդեն 98-րդ անգամ, շարունակվել է հայտնի կատարողների համերգով։





























