Պոռնոաստղը դատական հայց է ներկայացրել դերասան Չառլի Շինի դեմ
Հոլիվուդյան հայտնի դերասան Չառլի Շինի դեմ դատական հայց է ներկայացվել նրա նախկին ընկերուհիներից մեկի` պոռնոաստղ Բրեթ Ռոսիի կողմից, հայտնում է lenta.ru-ն:
Նշվում է, որ կինը ՄԻԱՎ-ով վարակված Շինին մեղադրում է իրեն ծեծելու, ազատության իրավունքի սահմանափակման ու պատճառած էմոցիոնալ խանգարումների համար:
26-ամյա կնոջ խոսքով՝ ինքը մի քանի անգամ սեռական հարաբերություններ է ունեցել 50-ամյա Շինի հետ` նախքան իմանալը, որ դերասանը հիվանդ է ՄԻԱՎ-ով: Ռոսին պատմել է, որ 2014թ. մարտին Շինը ստիպել է իրեն արհեստական ճանապարհով ընդհատել հղիությունը, քանի որ չէր ցանկանում, որպեսզի ապագա երեխան ծնվեր ՄԻԱՎ-վարակով։
Ռոսին բողոքել է, որ Շինն իրեն խոստացել է 1 մլն-ից ավելի դոլար տալ այդ տեղեկությունը չհրապարակելու դիմաց, սակայն դերասանն իր խոստումը չի կատարել:










