Քվենտին Տարանտինոն ցանկանում է սերիալ նկարահանել
Ֆրանսիական Premiere թերթին տված հարցազրույցում ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտնել է, որ իր հաջորդ նախագիծը լինելու է մինի-սերիալ Էլմոր Լեոնարդի Forty Lashes Less One վեսթերն վեպի հիման վրա, գրում է filmpro.ru-ն:
Ռեժիսորը վաղուց է հետաքրքրվել Լեոնարդի այդ վեպի էկրանավորմամբ, առաջին անգամ նա այդ մասին խոսել է դեռևս 2000-ին, իսկ 2007-ին գրվել է սցենարի մի մասը։ Սակայն վեսթերն ոճին Տարանտինոն անդրադարձել է, ինչպես և ցանկացել է. 2012-ին հաջողությամբ ներկայացվել է «Ազատված Ջանգոն» ֆիլմը, թողարկման է պատրաստվում «Գարշելի ությակը» ֆիլմը:
Այսպիսով՝ գրքի էկրանավորումը չի լինի ռեժիսորի առաջին վեսթերնը, սակայն կարող է առաջինը դառնալ հեռուստատեսությունում:










