Ահաբեկչություններից 3 շաբաթ անց Eagles of Death Metal-ը կրկին հանդես կգա Փարիզում՝ U2-ի հետ համատեղ

12:48 • 05.12.15

Ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը, որի համերգի ժամանակ Փարիզում հարձակում էր իրականացվել «Բատակլան» համերգասրահի վրա, դեկտեմբերի 6-ին ելույթ կունենա Ֆրանսիայի մայրաքաղաքում, հայտնում է gazeta.ru-ն։

 

Ենթադրաբար խումբը կմիանա U2 խմբին՝ AccorHotels Arena հարթակում վերջին երգի կատարման ընթացքում։ Թե հենց որ երգը կկատարեն երաժիշտները՝ հայտնի չէ։

 

Հաղորդվում է, որ խմբի համահիմնադիր Ջոշ Օմը, որը հայտնի է Queens of the Stone Ag-ին մասնակցությամբ, ևս կմասնակցի համերգին, չնայած սովորաբար EoDM-ի հետ շրջագայության չի գնում և ահաբեկչության պահից ի վեր բեմում չի եղել։

 

Եվրոպայում Eagles of Death Metal-ի կասեցված շրջագայությունը կվերսկսվի 2016 թվականի փետրվարին։

 

U2-ն ելույթ պետք է ունենար Փարիզում ահաբեկչությունների շարքից մեկ օր անց, սակայն այդ ժամանակ անվտանգության նկատառումներով համերգը չեղարկվել էր։

 

«Բատակլան» համերգասրահում Eagles of Death Metal-ի համերգի ընթացքում հարձակման հետևանքով զոհվել էր 89 մարդ։ Եվև 41 մարդ զոհվել էր նույն գիշերը Փարիզում իրականացված այլ հարձակումների հետևանքով։

Ահաբեկչություններից 3 շաբաթ անց Eagles of Death Metal-ը կրկին հանդես կգա Փարիզում՝ U2-ի հետ համատեղ