Եվրոպայի ամենատարեց բնակչուհին տոնել է 116-ամյակը
Իտալուհի Էմմա Մորանոն, ով Եվրոպայի ամենատարեց բնակիչն է և կյանքի տևողությամբ երկրորդն աշխարհում, նոյեմբերի 30-ին տոնել է իր 116-ամյակը:
Ինչպես տեղեկացնում է The Guardian-ը` իտալական Պյեմոնտ շրջանում բնակվող Մորանոն մոլորակի վրա ապրող ընդամենը երկու կանանցից մեկն է, որոնք ծնվել են 19-րդ դարում:
New York Times-ին տված հարցազրույցում կինը իր երկարակեցությունը մեկնաբանել է 1938-ին դաժան ամուսնուց բաժանվելով, ինչպես նաև կյանքի ընթացքում մեծ քանակությամբ ձվի օգտագործմամբ:
Աղբյուրն ընդգծում է, որ չնայած իր տարիքին` Մորանոն գեղեցիկ ձայն ունի և սիրում է կատարել Parlami d’amore Mariù երգը:









