Ջոն Լենոնի կիթառն աճուրդում վաճառվել է 910.000 դոլարով
The Beatles խմբի մասնակից Ջոն Լենոնի՝ Rickenbacker ընկերության կիթառը Julien’s Auction առևտրի տան աճուրդում վաճառվել է 910.000 դոլարով։ Նշվում է, որ կիթառը Լենոնը նվիրել է խմբի մեկ այլ անդամ Ռինգո Սթարին, փոխանցում է Газета-ն:
Բացի այդ, աճուրդում ներկայացվել է նաև Ռինգո Սթարի երաժշտական գործիքը, որը գնել են 2.2 մլն դոլարով: Գնորդն է Indianapolis Colts ֆուտբոլային թիմի սեփականատեր Ջիմ Իրսեյը:
Երկօրյա աճուրդում ներկայացվել է մոտ 800 իր, որոնք պատկանել են Սթարին և նրա կնոջը` Բարբրա Բախին: Աճուրդից ստացված միջոցների մի մասը կհատկացվի բարեգործությանը։










