Սկանդալային Բյորքը իր նոր տեսահոլովակը նկարահանել է սեփական բերանում (տեսանյութ)

21:20 • 06.12.15

Իսլանդացի սկանդալային երգչուհի Բյորքը իր նոր տեսահոլովակը նկարահանել է սեփական բերանում ու կոկորդում, հայտնում է Rolling Stone հանդեսը:

Ըստ աղբյուրի՝ այս կերպ երգչուհին իր երկրպագուներին «անասելի մտերմիկ ուղևորության» է տարել: Mouth Mantra վերնագրով երգի տեսահոլովակը նկարահանել է Յեսե Քանդան՝ հատուկ միկրոտեսախցիկների միջոցով:

Տեսահոլովակի վերջում հանդիսատեսը «ազատվում է» Բյորքի բերանից ու կենտրոնանում արդեն նրա մարմնի ու պարերի վրա:

 

Սկանդալային Բյորքը իր նոր տեսահոլովակը նկարահանել է սեփական բերանում (տեսանյութ)