ԱՄՆ-ում ցուցահանդեսի ժամանակ տեղի ունեցած դանակահարությունը մարդիկ ընդունել են որպես պերֆորմանս (լուսանկարներ)
ԱՄՆ Մայամի քաղում կազմակերպված Art Basel ժամանակակից արվեստի ցուցահանդեսին այցելուներից մեկը արվեստագետ Նաոմի Ֆիշերի ցուցահանդեսի ժամանակ դանակով հարվածել է մի կնոջ, գրում է korrespondent.net-ը:
Այդ ժամանակ ցուցահանդեսի այցելուները կարծել են, որ հարձակումը պերֆորմանսի մաս է: Անգամ ոստիկանության ժամանումից հետո շատերը չէին հավատում, որ վնասվածքն իրական է եղել: Ոստիկանությունում նշել են, որ կասկածյալը ձերբակալվել է:
Նշվում է, որ կնոջը հասցված վնասվածքները լուրջ չեն եղել, և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Art Basel 2015 ցուցահանդեսը բացվել է դեկտեմբերի 2-ին:
















