2.200.000 դոլար. Beatles-ի նախկին անդամի հարվածային գործիքները վաճառվել են աճուրդում
Աշխարհահռչակ «Բիթլզ» խմբի նախկին անդամներից մեկի` Ռինգո Սթարի հարվածային գործիքները վաճառվել են 2.2 մլն դոլարով` Բևեռլի Հիլզում կայացած աճուրդի շրջանակներում:
Al Arabiya-ի փոխանցմամբ, 1963թ. արտադրության գործիքներն օգտագործվել են խմբի վաղ շրջանի 200-ից ավելի համերգների ընթացքում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, նույն աճուրդի շրջանակներում 790.000 դոլարով վաճառվել է նաև խմբի «Սպիտակ ալբոմ»-ի հազվագյուտ օրինակը, որը ևս պատկանել է թմբկահար Ռինգո Սթարին:
Վաճառված օրինակը 1968 թվականին Մեծ Բրիտանիայում թողարկված «Սպիտակ ալբոմի» առաջին օրինակն է: Այն եղել է Սթարի անձնական հավաքածուի մեջ: Գնորդի անունը չի բացահայտվում:










