Ռեփեր Տիմատին հայերենով ողջունել է երկրպագուներին (տեսանյութ)

17:51 • 06.12.15

Ռուսական շոու բիզնեսի թերևս ամենահայտնի ռեփերը` Տիմատին այսօր պատրաստվում է մեծ համերգ տալ Երևանում:

Այս կապակցությամբ երաժիշտը կարճ տեսանյութ է հրապարակել Instagram-ի իր պաշտոնական էջում, որում երկրպագուներին ողջունել է հայերենով:

«Բարև ձե՛զ, Երևա՛ն: Սպասում եմ բոլորիդ այսօրվա համերգին»,-ասել է Տիմատին` Կասկադի բարձունքին կանգնած:

Մինչդեռ նրա ընկերուհին` մոդել Անաստասիա Ռեշետովան, Instagram-ի իր էջում գրել է, որ «իրենք արդեն վայելում են արևային եղանակն ու շրջում են զարմանալի քաղաք Երևանով»:


 

Ռեփեր Տիմատին հայերենով ողջունել է երկրպագուներին (տեսանյութ)