Եվս մեկ հայտնի դերասանուհի սկանդալային պոռնոդերասանին մեղադրել է իրեն բռնաբարելու համար
Daily Mail-ը հայտնում է, որ ԱՄՆ-ում ևս մեկ հայտնի դերասանուհի՝ սկանդալային պոռնոդերասան Ջեյմս Դինին մեղադրել է սեռական ոտնձգության համար:
Իրապատում շոուների աստղ Ֆարա Աբրահամը հայտարարել է, որ ևս եղել Դինի զոհը: Այս կերպ պոռնոաստղի կողմից բռնաբարվածների թիվը կազմել է ութ հոգի:
Ֆարան հայտնել է, որ 2013-ին, երբ ընկերություն էր անում պոռնոդերասանի հետ, Դինն իրեն «թմրանյութեր է հրամցրել, նեղացրել ու բռնաբարել»:
Ավելի վաղ Դինին բռնաբարության համար մեղադրել էր նաև պոռնոդերասանուհի Սթոյան:










