Թուրքերը Ադելին մեղադրել են թուրքական երգ գողանալու համար. տեսանյութ

19:46 • 07.12.15

Թուրքիայում բրիտանացի հանրահայտ երգչուհի Ադելին մեղադրել են «գրագողության» համար: Ըստ  Anadolu լրատվականի՝ փոփ-աստղի նոր երգում կրկնօրինակված է թուրք երգիչ Ահմեթ Կայայի երգի մեղեդին:


Թուրքական ԶԼՄ-ները նշում են, որ Թուրքիայում թեժ քննարկումներ են Կայայի 1985-ի Acilara Tutunmak ( «Ցավից կառչած») և Ադելի Million Years Ago ( «Միլիոն տարի առաջ»). ոմանք գտնում են, որ նմանություն կա, մյուսները՝ հակառակը:


Թուրք հայտնի քննադատները նշել են, որ մեղեդիների նմանություն կա, սակայն հազիվ թե Ադելը միտումնավոր ընդօրինակած լինի երգը:
 

 

Թուրքերը Ադելին մեղադրել են թուրքական երգ գողանալու համար. տեսանյութ